«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Սիրիայում ընդդիմադիրները քիմիական զենք են կիրառել

Սիրիայում ընդդիմադիրները քիմիական զենք են կիրառել
20.03.2013 | 12:02

Սիրիայի ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման ժամանակ մահացել է 16 խաղաղ բնակիչ, ավելի քան 100-ը տուժել են։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։ «Դամասկոսից ստացված տեղեկության համաձայն՝ մարտի 19-ի վաղ առավոտյան Հալեպում գրանցվել է ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման դեպք։ Կարծում ենք, որ տեղի ունեցածը նոր, խիստ վտանգավոր զարգացում է սիրիական ճգնաժամում»,- նշում են արտգործնախարարությունում։ Հայտարարության մեջ մտահոգություն է արտահայտվում գրոհայինների մոտ նման զենքի առկայության կապակցությամբ, ինչն էլ ավելի է սրում առանց այն էլ խիստ լարված հակամարտությունը։

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ